| Գլխավոր » Հոդվածներ |
| Ընդհանուր քանակը: 97 Ցույ է տված: 51-60 |
Էջեր: « 1 2 ... 4 5 6 7 8 9 10 » |
|
|
|
Արդեն հայտնի է «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին, երբ ենթասպա Արմեն Թովմասյանը դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով հարվածելով այնպես է վնասել այն, որ զինվորը կորցրել է տեսողական օրգանը: «Չենք լռելու»-ի ակտիվիստներն այսօր այցելեցին Մալայանի անվան աչքի կենտրոն, զրուցեցին զինվորի և նրա հարազատների հետ: Նարեկի հայրը` Անդրանիկը, պատմեց, որ զորամասի ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը ցանկացել է Նարեկին վերակարգ նշանակել, սակայն վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ նոր է իջել դիրքերից: Ի պատասխան դրան, Արմեն Թովմասյանը հետևից անսպասելիորեն մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել է աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց` զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերևից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին: Ի դեպ, դա ընդունված պրակտիկա է Հայաստանի զինված ուժերում: Հոր խոսքերով, հարվածած սպայի ընկերներն ու բարեկամներըը ողջ օրը զանգում են իրեն` հորդորելով «ներել»: Ըստ Անդրանիկ Ավետիսյանի, այս օրերի ընթացքում պաշտպանության նախարարությունից որևէ մեկն իրենց չի այցելել: Զանգերին չի պատասխանում նաև ՊՆ-ի 1-88 այսպես կոչված «շուրջօրյա թեժ գիծը»: Հատկանշական է, որ Արմեն Թովմասյանն ազատության մեջ է, դեպքի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել: «Չենք լռելու»-ն կատարվածի մասին տեսահոլովակ է պատրաստել: <div class="fb-like" data-href="http://logotypes.do.am/publ/span_hanel_e'_zinvori_achqy'_chenq_lr'elow_mas_4_video/1-1-0-48" data-send="true" data-layout="button_count" data-width="450" data-show-faces="true"></div> |
|
Կոմիտասի այգու հարևանությամբ Արշակունյաց 28/1 հասցեից ահազանգ ստացվեց: Այնտեղ քանդում էին մի կիսակառույց տուն, որտեղ ապրում էր նորաստեղծ ընտանիք: Պարզվեց, որ շինությունն անօրինական հիմունքներով է կառուցվել, բայց, Գայանե Ասատրյանի, հավաստմամբ նրանք փորձել են օրինականցնել տարածքը և շինությունը, սակայն իրենց արգելել են քաղաքապետարան մտնել:
|
|
Փետրվարի 23-ին նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց անցկացնող բանակում զոհված զինվորիների մայրերի և ոստիկանների մեջ իրարանցում է սկսվել այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը ենթադրաբար ճմռթել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի լուսանկարը։ Լուսանկարը եղել է նրա մոր՝ Նանա Մուրադյանի ձեռքին։ Ներկայացվող տեսանյութի առաջին մասը պատկանում է youtube.com/tertamarmenia ալիքին, երկրորդ մասը՝ ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒին: |
|
Սեպտեմբերի 5-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեին ահազանգ ստացվեց Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին: «Չենք լռելու»-ի ակտիվիստները շտապ մեկնեցին ահազագի հետքերով: Պարզվեց, որ 2011թ. օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարնում: Թե ինչ է պատահում հետո` «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանյութում պատմում են Հովհաննեսի հայր Վարդանը և հորեղբայր Արամը: Նկարահանումները կատարվել են երեկ` սեպտեմբերի 5-ին, Նորքի հոգեբուժարանում: «Չենք լռելու»-ն տեսանյութում ներկայացվող փաստերի վերաբերյալ շտապ պահանջում է պաշտպանության նախարարության պարզաբանումները: |
|
ԲԱ ԻՄԱՑԱՔ. ԱԱԾ-ն հայտնում է, որ Հայրիկյանի գործով ձերբակալվածներից մեկի բնակարանից հայտնաբերել են «Նագան» տեսակի ատրճանակ.... |
|
«Մանկական Եվրատեսիլ 2011» միջազգային մրցույթի հայաստանյան մեր դեսպանը 2012-ը սկսեց հետեվրատեսիլյան գլխապտույտ հաջողություններով, ինչն էլ շարունակվեց ողջ տարին: Նոր տեսահոլովակներ, համերգների ու միջոցառումների հրավերներ, մրցանակաբաշխություններ ու նոր տիտղոսներ. այս ամենով առանձնացավ 2012-ի Վիշապի տարին պատանի երգչուհու համար: Ասում էին` 2012թ. բավականին դժվար տարի էր, սակայն ոչ երգչուհի Դալիթայի համար: Պատանի երգչուհին «Եվրատեսիլից» հետո է՛լ ավելի հայտնի դարձավ հանրությանը` չսահմանափակվելով այդ հեղինակավոր մրցույթի բերած հաջողություններով: 2012-ի ողջ ընթացքում Դալիթան ոչ միայն տարբեր հեռուստառադիոհաղորդումների հյուր էր, մասնակցում էր համերգների ու միջոցառումների, այլև «Կարգինի» տղաների կողմից առաջարկ ստացավ նկարահանվելու «Կարգին սերիալում», ինչն էլ ուրախությամբ շարունակում է մինչ օրս: Դալիթայի համար 2012-ը սկսվեց նվերով` նոր երգի տեսքով: Երգչուհի-երգահան Էմմա Ասատրյանը, ով եվրատեսիլյան գործունեության շրջանում աշխատում էր Դալիթայի հետ` որպես վոկալի ուսուցչուհի, մրցույթից հետո անակնկալ նվեր արեց Դալիթային` «Մենակ չենք մենք» երգով: |
|
Դավթաշենի թ. 192 դպրոցում փետրվարի 8-ին տնօրեն Ալվարդ Թադևոսյանը ծնողական ժողով էր հրավիրել, որի ժամանակ դպրոցի խնդիրներից բացի, խոսել է նաև ձեռքբերումների մասին՝ վերագրելով դրանք Հանրապետական կուսակցությանը: Տնօրենը ծնողներին առաջարկել է իր օգնությունը ՀՀԿ-ին ադամագրվելու հարցում: Տեսագրությունը` ականատեսի: |
Կատեգորյներ
| Հոդվածներ [55] |
| Շոու-Բիզնես [28] |
| Սպորտ [12] |
| Քաղաքականություն [2] |
Մենք Facebook-ում
Մեր հարցումը
օրացույց
Статистика
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
