Գլխավոր » Հոդվածներ

Ընդհանուր քանակը: 97
Ցույ է տված: 81-90
Էջեր: « 1 2 ... 7 8 9 10 »

«Ռեալը» ակտիվորեն սկսել է նոր դարպասապահ փնտրել: Պատճառն այն չէ, որ նրանք դժգոհ են Իկեր Կասիլյասից, պարզապես թիմի ավագի վնասվածքի կամ որակազրկման դեպքում նա արժանի փոխարինողներ չունի ակումբում: Այս մասին հայտնում է «Marca» պարբերականը: Բացի այդ «Արքայական ակումբի» ղեկավարների կարծիքով՝ այդ դարպասապահի տարիքը պետք է լինի 25-26:

Թիմը չի պատրաստվում վետերանների ընդունել: «Ռեալում» հաշվի են առնում այն հանգամանքը, որ նոր դարպասապահը նախ պետք է մրցակցի Կասիլյասի հետ, իսկ հետո դառնա նրա արժանի փոխարինողը, երբ Իկերը որոշի ավարտել կարիերան:

Սպորտ | դիտվել է: 419 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)

Մադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ, ավագ Իկեր Կասիլյասը կբացակայի 6-ից 8 շաբաթ, այս մասին հաղորդում են իսպանական և անգլիական լրատվամիջոցները:

Արքայական գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի` «Վալենսիայի» դեմ խաղում, «Ռեալի» իսպանացի պաշտպան Ալվարո Արբելոան, ցանկանալով հեռացնել գնդակը տուգանային հրապարակից, անզգուշաբար հարվածեց Իկերի ձեռքին, որից հետո դարպասապահը չկարողացավ շարունակել հանդիպումը:

Հանդիպումից հետո Կասիլյասը բուժզննում է անցել, որից հետո պարզ է դարձել վնասվածքի լրջությունը: Ըստ Goal.com-ի` Կասիլյասի մոտ բացի ձեռքերի մատների բորբուքումից, առկա է նաև նախադաստակային կոտրվածք: Այս աստիճանի վնասվածքից լիովին ապաքինվելու համար Իկերին հարկավոր է 6-ից 8 շաբաթ (մոտ երեք ամիս):

Ավելացնենք, որ Կասիլյասը չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում:
Realmadrid.am
Հոդվածներ | դիտվել է: 338 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)

Կան մարդիկ, որոնք կարծում են, թե Գոռը հարմար թեկնածու չէ Եվրատեսիլի համար՝ մշտապես նշելով, որ նա ունի հիանալի ձայն, սակայն Եվրոպան թքած ունի ձայնի վրա, քանի որ նրանց դա ամենաքիչն է հետաքրքրում:

Հարց բոլոր այդ մարդկանց. եթե Եվրատեսիլում հաղթանակի համար ամեն ինչ պետք է բացի ձայնից, ապա դա արդեն երգի մրցույթ չէ: Երաժշտասեր հասարակությունը որակով երգ է ուզում լսել, իսկ եթե վոկալ պետք չէ, այլ միայն սեքսուալ աղջիկներ կամ գեյ տղաներ կամ եսիմինչեր, ապա դա արդեն Եվրատեսիլ չէ, այլ պոռնոտեսիլ:

Իսկ այն մարդիկ, որոնք հա՛մ շոու են ուզում տեսնել, հա՛մ վոկալ, արդեն տեսել են: Խոսքը Սիրուշոյի մասին է, որը բավականին լավ հորիզոնական ապահովեց մեզ համար և ընդհանուր առմամբ վատ ելույթ չունեցավ: Ինձ համար, համենայն դեպս, լավագույնն էր մինչ այժմ եղած մասնակիցների մեջ:

Իսկ ինչ վերաբերում է Գոռին, ապա վստահ եմ, որ նա հիանալի ելույթ կունենա` իր ֆանտաստիկ վոկալային տվյալների և տեխնիկայի հաշվին՝ ապացուցելով, որ Եվրատեսիլը կարող է հաղթել նաև տաղանդավոր մարդը:

Հոդվածներ | դիտվել է: 344 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)

Սպորտ | դիտվել է: 374 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)

«Գարեգին Նժդեհ» ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը ավտովթարի է ենթարկվել:

Նա շտապում էր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին, սակայն տեղ չի հասել: Նա ավելի ուշ հեռախոսով պարզաբանել է, որ ավտոմեքենան շրջվել է՝ ավտոպատահարի ենթարկվելով, սակայն հայտնի չէ, թե ում էր պատկանում մեքենան:

Դերասանը մտադիր է եղել թեկուզ ուշացումով միանալ լրագրողների հետ հանդիպմանը:

«20-30 րոպեից կհասնեմ», - ասել է նա: Սակայն որոշ ժամանակ անց Արտաշես Ալեքսանյանը սկսել է չպատասխանել հեռախոսազանգերին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, փոխանցում է News.am-ը:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հունվարի 28-ին:

Հոդվածներ | դիտվել է: 455 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)

Շոու-Բիզնես | դիտվել է: 373 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)


Սա էլ է հետաքրքիր
Շոու-Բիզնես | դիտվել է: 619 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)

  

Շոու-Բիզնես | դիտվել է: 379 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)

 

Այս Նոր տարուն ընդառաջ ես վնասեցի ոտքս և դարձա «Ֆեյսբուքի բնակիչ»: Պարզեցի, որ այնտեղի բնակիչները

«ֆեյսբուքահայ» տեսակին են պատկանում: Դրանից առաջ լսել էի միայն «հայ քրիստոնյա»-ի մասին ու երկար եմ մտածել, թե ո՞րն է այդ տեսակը: Գոնե «քրիստոնյա հայ» - ը հասկանալի է, իսկ «հայ քրիստոնյա՞» - ն... Լավ է, որ գոնե «ֆեյսբուքահայ»-ը հնարավոր չէ շրջել «հայաֆեյսբուք»-ի, իսկ «ֆեյսբուքահայ» պարզ նշանակում է Ֆեյսբուքում բնակվող հայ: Սա հայի այն տեսակն է, որի թափառող հոգին հանգրվան է գտնում Ֆեյսբուքում: Մարդու հոգին, ընդհանրապես, թափառող է, որովհետև ազատության է ձգտում: Ձգտում է գտնել գոնե որոշ չափով իր նմանին՝ իր նման հառաչողին և իր նման ուրախացողին: Մարդու հոգին ճախրել է ուզում: Մարդու հոգին նաև անդորրի է ձգտում, և եթե մեկը կա, որ կռվազան է ու խռովարար, ուրեմն խախտվել է նրա հոգու և նրան շրջապատող իրականության միջև եղած ներդաշնակությունը: Օրինակ՝ հայտնի բան է՝ եթե երեխան ծառի ճյուղ է կոտրում կամ հալածում է կատվին, ուրեմն հաստատ ինչ - որ մեկը հալածել է նրան կամ ինչ-որ բան կոտրվել է նրա հոգու մեջ: Չէ՞ որ մարդու հոգին ներդաշնակության է ձգտում շրջակա միջավայրի հետ, և մարդը հաստատում է այդ ներդաշնակությունը: Նույնը՝ ֆեյսբուքահայը. ներդաշնակությունը նա հաստատում է կամ փորձում է հաստատել Ֆեյսբուքում: Ճիշտ է, նա դա անում է վիրտուալ հարթության մեջ, բայց գոնե կարողանում է իր հառաչանքը լսելի դարձնել կամ հառաչակից գտնել: Հիմա երկար ժամանակ է, ինչ տանից չեմ կարողանում դուրս գալ և այս ընթացքում երբևէ չեմ մտածել ինչ-որ մեկի ոտքը կոտրել, որ ներդաշնակություն հաստատվի իմ և շրջակա միջավայրի միջև: Ո՞վ է մեղավոր, որ ոտքս վնասել եմ: Ես անզգույշ եմ եղել, ես անփույթ եմ եղել, ես մտացրիվ եմ եղել, ընկել եմ և վնասվել եմ: Եթե որևէ մեկի ոտքը, Աստված չանի, կոտրվի, դրանից իմ վիճակը կլավանա՞: Ու եթե ես միշտ այսպես մտածեմ, ապա կհասկանամ, որ ինձ հետ կատարված աղետների մեծ մասի պատճառն իմ մեջ է, և այդ դեպքում աններդաշնակություն չի առաջանա իմ և շրջակա միջավայրի միջև: Իսկ հիմա, հերիք է. դուրս եմ գալու տանից և աշխատելու եմ շատ զգույշ լինել, որ նորից վիրտուալ աշխարհներում չթափառեմ, այլ իրական կյանքում քայլելով՝ նայեմ, թե ոտքս որտեղ եմ դնում:



Հոդվածներ | դիտվել է: 344 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)

1-10 11-20 ... 61-70 71-80 81-90 91-97
Մուտք
Մենք Facebook-ում
Մեր հարցումը
Քանի տարեկան էս
Պատասխաններ: 37
օրացույց
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title