Главная » Статьи » Հոդվածներ |
Ամերիկացի ուսանողուհու շուն-մարդու մասին տեսանյութը ցնցել է YouTube-ը
Տեխասցի ուսանողուհին անակնկալ կերպով փառքի է արժանացրել իրեն և իր շանը՝ տնային կենդանու մասին նկարահանելով տեսանյութ: Այն աշխատանքային օրը սկսելու մասին է: Տեսանյութում Դուդլի անունով շունը պատրաստվում է աշխատանքի` ինչպես միջին տարիքի տղամարդ: Հերոս շունը տարբերվում է մարդուց միայն ձեռքերի պատճառով, որոնք օգնում են նրան կոճկելու վերնաշապիկը, իսկ մարդուց այն տարբերվում է միայն արտահայտիչ շան մռութով: Այս մասին գրում է The Highlander տեխասյան թերթը: Դուդլիի մասին տեսանյութը Չարլի Կիլպատրիկը նկարահանել է հասարակայնության հետ կապերի համալսարանական դասընթացի համար: Աղջիկն ուներ ընտրության հնարավորություն՝ ստեղծել բլոգ կամ նկարահանել տեսանյութ, որը 1,5 ամսում 1000 դիտում կունենար: Չարլի Կիլպատրիկի տեսանյութը 1000 դիտում է ունեցել միայն մի քանի օրում: Ներկայում դիտումների քանակը հասնում է 700 հազարի: 1,5 րոպե տևողությամբ տեսահոլովակի սյուժեն շատ պարզ է: Շունը պատրաստվում է գնալ աշխատանքի, արթնանում է զարթուցիչի ձայնից, ձգվում, ձեռքերով հանում աչքերի կապիչը, հագնում վերնաշապիկը, մաքրում ատամներն ու նստում նախաճաշելու: Տեսահոլովակի ողջ ընթացքում դժվար է հասկանալ` որտե՞ղ է գտնվում է մարդը, ո՞ւմ ձեռքերն են օգնում շանն իրեն կարգի բերելու գործում: Ուսանողուհու օգտահաշվից կարելի է դատել, թե նա որտեղից է վերցրել Դուդլի հետ տեսանյութ ստեղծելու գաղափարը: Չարլիի դուր եկած տեսանյութերից մեկում իր շանը նմանվող շունը վազում է տանը՝ մարզաշապիկը հագին, միացնում հեռուստացույցն ու սուրճ եփում: Այդ տեսանյութում շունը մարդկային ձեռքեր չունի, և հեռուստադիտողին այն թվում է պարզապես խելացի կենդանի: | |
Просмотров: 330 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |
Կատեգորյներ
Հոդվածներ [55] |
Շոու-Բիզնես [28] |
Սպորտ [12] |
Քաղաքականություն [2] |
Մենք Facebook-ում
Մեր հարցումը
օրացույց
Статистика
Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title