
Անկասկած, քաղցկեղը սարսափելի հիվանդություն է: Սակայն, ուսումնասիրողների խոսքով, շատ մահերից հնարավոր կլիներ խուսափել, եթե չլինեին հիվանդության այլ մեղավորներ: Խոսքը ալկոհոլի մասին է: Որոշ տվյալների համաձայն՝ քաղցկեղից մահացության 4%-ը տեղի է ունենում ալկոհոլի պատճառով: Դա տարեկան տասնյակ հազարավոր մարդ է կազմում: Միջինը մարդիկ կորցնում են իրենց կյանքից 18 տարի: Բոստոնի համալսարանի ուսումնասիրողները կարծում են, որ նախկինում ալկոհոլի քայքայիչ ազդեցությունը թերագնահատվում էր: Այժմ հայտնի է դարձել, որ այն հրահրում է քաղցկեղի բջիջների աճ: Այդ պատճառով էլ մարդիկ պետք է հասկանան, որ քաղցկեղը խմելու պատճառ չէ, քանի որ այն ավելի կկրճատի կյանքի տևողությունը: Ալկոհոլը բերանի խոռոչի և կոկորդի, մարսողության համակարգի, լյարդի, հաստ աղիքի, ուղիղ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի հայտնի գործոն է: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միայն ԱՄՆ-ում քաղցկեղի այս տեսակներից մեկ տարում 20 հազար մարդ է մահացել: Մինչ այժմ գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է ալկոհոլը խթանում քաղցկեղի առաջացումը: Տեսակետներից մեկի համաձայն՝ պատճառը ԴՆԹ-ի վնասումն է: Եվ այն մարդիկ, ովքեր արդեն հիվանդ են քաղցկեղով, չպետք է ալկոհոլի նույնիսկ քիչ չափաբաժին օգտագործեն:
|