Главная » Статьи » Հոդվածներ |
Իսկական ընկերներ
![]() Սակայն մի օր Նարեկի հեռախոսին զանգ եկավ: Զանգողը անծանոթ տղա էր, ով նրան կանչեց հանդիպման: Նարեկը անմիջապես զանգեց Գևորգին և պատմեց այդ մասին: Գևորգը այդ ժամանակ շատ զբաղված էր և խնդրեց նրան,որ սպասի: Գևորգը ասաց, որ շուտ գործերը կվերջացնի և միասին կգնան: Սակայն Նարեկը սովոր չէր ուշանալ հանդիպումից և որոշեց գնալ հանդիպման մենակ: Նարեկը գնաց և հանդիպման վայրում տեսավ շատ տղաների, ովքեր իր վաղեմի թշնամիներն էին: Գևորգը արդեն ազատվել էր գործերից: Նա ինչ- որ վատ բան էր նախազգում և անընդհատ զանգում էր Նարեկին, սակայն նա հեռախոսը չէր վերցնում, քանի որ հանդիպման գնալիս անջատել էր : Գևորգը շատ էր անհանգստանում Նարեկի համար և շտապեց դեպի այն վայրը, որտեղ պիտի կայանար հանդիպումը: Երբ Գևորգը մտավ այդ լքված տեղը, որտեղ կայանում էր հանդիպումը, տեսավ այն, ինչ չէր ցանկանա երբևէ տեսնել: Մի տղա ատրճանակի փողը ուղղել էր Նարեկի վրա: Ահա և շուտով կարձակվեր գնդակը, կլսվեր կրակոցի ձայնը և Նարեկը կհայտնվեր գետնին: Սակայն Նարեկը ընկավ գետնին ոչ թե գնդակից, այլ` հրելուց: Նա ուշքի եկավ մի փոքր ուշ և զարմացած էր կատարվածից: Նա զարմացած էր, թե ինչպես ողջ մնաց: Սակայն շուտով ամեն ինչ ընկավ իր տեղը: Շուտով Նարեկը տեսավ Գևորգին` ամբողջությամբ արյան մեջ: Նարեկը անմիջապես զանգեց շտապ օգնություն: Գևորգին տեղափոխեցին հիվանդանոց, սակայն արդեն ուշ էր: Կարճ ժամանակ հետո բժիշկը դուրս եկավ և ասաց Նարեկին. - Մենք ամեն ինչ արեցինք, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց, արդեն շատ ուշ էր, ավելին անել անհնար էր: Ցավակցում եմ:Նարեկը հուսահատվեց: Նա կորցրեց այս կյանքում իրեն ամենահարազատ մարդուն` Գևորգին, ով այս կյանքից հեռացավ իր կյանքը փրկելու պատճառով: Նա իրեն մեղավոր էր զգում, ցանկանում էր գնալ ընկերոջ հետևից, սակայն հասկացավ, որ ընկերը իր կյանքը իզուր չի զոհել նրա համար: Եվ Նարեկը սկսեց կրկին ապրել, սակայն երբեք չմոռացավ իրեն նոր կյանք տվողին, իր լավ ընկերոջը` Գևորգին: | |
Просмотров: 377 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |
Կատեգորյներ
Հոդվածներ [55] |
Շոու-Բիզնես [28] |
Սպորտ [12] |
Քաղաքականություն [2] |
Մենք Facebook-ում
Մեր հարցումը
օրացույց
Статистика
Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title