Главная » Статьи » Քաղաքականություն |
Սմերչից ավելի վտանգավոր զենք
![]() Իհարկե, նախընտրելի կլինի, եթե այդ քարոզչության ընթացքում ծավալվի բանավեճ, առարկայական քննարկում: Սակայն, դատելով դրա «նախապատրաստական» շրջանից, կարելի է ենթադրել, որ դա տեղի չի ունենալու: Ըստ այդմ, «մտրակի» տակ ենթադրվում են սպառնալիքներն ու շանտաժը, որոնք ներառելու է արդեն իսկ Հայաստանում շրջանառության մեջ դրված փաստարկների լայն շրջանակ՝ Ղարաբաղի կորուստը, միգրանտների ճակատագիրը, սոցիալական խնդիրները, ընդհանրապես՝ Ռուսաստանի հավանական ճնշումները, եթե Հայաստանը չանդամակցի Եվրասիական միությանը: Իսկ «բլիթի» տակ ենթադրվում են այն օգուտները, որոնք կարող է ստանալ Հայաստանը, եթե մտնի Եվրասիական միության մեջ: Սակայն, մինչ այժմ նման օգուտների օգտին գրեթե փաստարկներ չեն բերվել, եւ մնում է ենթադրել, որ «օգուտն» արդեն իսկ այն է ներկայացվելու, որ «մտրակը» գործի չդրվի: Թերեւս, այլ բան պետք էլ չէր սպասել, եւ հայ հանրությունը վաղուց արդեն հասունացել է այս հանգամանքներն ընկալելու համար: Մոսկվան իր շահերն է պաշտպանում, այլ հարց է՝ ինչ մեթոդաբանությամբ ու հնարքներով: Խնդիրը նույնիսկ այն չէ, թե ինչ ընտրություն կանի Հայաստանը՝ կտրվի՞ այդ հնարքներին, թե ոչ: Խնդիրն այլ տեղ է՝ Ռուսաստանի այդ մեթոդաբանությանը հայ փորձագետների, վերլուծաբանների եւ այլոց մասնակցության մեջ: Դժվար է պատկերացնել, որ սեփական երկրի դեմ փաստացի շանտաժին կարող են միանալ տվյալ երկրի քաղաքացիները: Որովհետեւ, ո՞վ է տեսել, որ «բարիքը», ինչպիսին ներկայացվում է Եվրասիական միությունը, պարտադրեն սպառնալիքներով: Արդեն իսկ այս հանգամանքը բավական է, որպեսզի հանրությունը կասկածի ենթարկի այդ միությանն անդամակցելու նպատակահարմարությունը: Ինչո՞ւ է հնարավոր դարձել նման իրավիճակը: Պատճառը հասկանալի է՝ Ռուսաստանը երբեք էլ Հայաստանը չի համարել անկախ պետություն, որն ունի շահեր եւ զարգացման նպատակներ: Համարվել է, որ «հայերի դեպքում խնդիրներ չեն կարող առաջանալ» (թեեւ այս դեպքում անհասկանալի է մնում, թե ում է ուղղված Ռուսաստանի քարոզչական ջանքը): Առավել եւս, Հայաստանը չի ընդունվել որպես հավասար գործընկեր: Սակայն, այս ամենը հնարավոր է դարձել այն պատճառով, որ անցած տասնամյակներին եւ ներկայում Ռուսաստանը Հայաստանում իրացրել է իր շահերն առանց որեւէ խոչընդոտների, վերահսկողություն սահմանելով երկրի քաղաքական ու տնտեսական համակարգերի վրա: Բայց նույնիսկ սա չէ ամենագլխավորը, այլ այն, որ Մոսկվայում համոզված են, որ Հայաստանում կան շրջանակներ, որոնք պատրաստ են արդարացնել իր ցանկացած քայլը եւ միանալ ընդհուպ սեփական երկրի դեմ շանտաժին: Ի վերջո, կարելի է վերահսկողություն սահմանել ամեն ինչի վրա ու միեւնույն է կորցնել, եթե այդ վերահսկողությունը չի տարածվում նաեւ տվյալ հանրության մտքի, գիտակցության վրա: Այս առումով, Մոսկվան Հայաստանում վերջին տարիներին կորցնում է, քանի որ «դարավոր եղբայրության» ու «ռազմավարական գործընկերության» առասպելն այլեւս չի դիմանում մերկ իրականության ու փաստերի ճնշմանը: Ըստ ամենայնի, այս վիճակը շտկելու համար էլ նախաձեռնվելու է այդ քարոզչական արշավը, որին լայն ու վճռորոշ դեր է հատկացված հայ մասնակիցներին: Այսինքն, սեւ գործն արվելու է հայերի ձեռքով, ինչպես միշտ: Նրանք պետք է հայերին «հասկացնեն», որ Ռուսաստանը կպատժի, եթե նրան չենթարկվենք: Մոսկվայում շատ լավ գիտեն, որ դա ավելի հզոր ու վտանգավոր զենք է, քան ցանկացած Սմերչ: Источник: http://mediamall.am | |
Просмотров: 371 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |
Կատեգորյներ
Հոդվածներ [55] |
Շոու-Բիզնես [28] |
Սպորտ [12] |
Քաղաքականություն [2] |
Մենք Facebook-ում
Մեր հարցումը
օրացույց
Статистика
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title