| Главная » Статьи » Շոու-Բիզնես |
Սուրբ Սարգսի տոնը մեր ժողովրդի ամնեասիրած տոներից մեկն է: Հազարավոր երիտասարդներ սրտի թրթիռով սպասում են այն ցանկալի երեկոյին, երբ պիտի ուտեն կախարդական բլիթն ու երազում տեսնեն իրենց կյանքի կեսին:
Սիրված երգչուհի Սոֆի Մխեյանն ասում է, որ առիթը բաց չի թողնում, որովհետև տոնը հետաքրքիր խորհուրդ ունի, բայց որքանով որ հիշում է իրեն դեռ ոչ մեկ ջուր չի տվել երազում: Սակայն այս տարի անպայման ուտելու է: Կարևորը լավ զգացողություններն ու հաճելի ապրումներն են:
2012 թ-ի տարվա լրագրող, հմայիչ ու խելացի, բլոգնյուզի խմբագիր Արամ Անտինյան ասաց.
Քրիստինե Պեպելյանը խոստովանեց, որ փոքր ժամանակ մի քանի անգամ կերել է, բայց այդ երազները ոչ մի էական նշակություն չեն ունեցել: Սակայն եթե ինչ-որ բան կա , որ մարդուն կարող է դրական լիցքեր հաղորդել, ուրեմն պետք է դրան մասնակցել:
Երգչուհի Աննա Խաչատրյանը շատ է սիրում այս տոնը և համարում է, որ աղի բլիթ ուտելը գեղեցիկ ավանդույթ է: Սակայն այս տարի չի պատրաստվում ուտել: «Կյանքումս մեկ անգամ եմ կերել ու քավորիս եմ տեսել, դրանից հետո այլչս չեմ ուտի» –ասում է նա:
Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը աղի բլիթ կերել է: Նա նույնպես չի տեսել: Ժամանակին նա հավատում էր աղի բլիթի ուժին: «Մեռնելով ուտում էի, ու ամբողջ գիշեր տանջվում»,-ծիծաղելով ասում է նա: Հիմա էլ չի ուտի:
Սիլվա Հակոբյանն ամեն տարի աղաբլիթ ուտում է. « Մի անգամ կերա և երազիս տեսա, որ ինչ որ մեկը վազում է հետևիցս: Նա ինձ ջուր տվեց, բայց դեմքը չեմ հիշում: Այս տարի էլ անպայման կուտեմ և գուցե տեսնեմ նրան», -ասում է երգչուհին: Источник: http://blognews.am | |
| Просмотров: 365 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0 |
| Всего комментариев: 0 | |
| Հոդվածներ [55] |
| Շոու-Բիզնես [28] |
| Սպորտ [12] |
| Քաղաքականություն [2] |





