Главная » Статьи » Շոու-Բիզնես

Դալիթայի «տիտղոսաշատ» 2012-ը


«Մանկական Եվրատեսիլ 2011» միջազգային մրցույթի հայաստանյան մեր դեսպանը 2012-ը սկսեց հետեվրատեսիլյան գլխապտույտ հաջողություններով, ինչն էլ շարունակվեց ողջ տարին: Նոր տեսահոլովակներ, համերգների ու միջոցառումների հրավերներ, մրցանակաբաշխություններ ու նոր տիտղոսներ. այս ամենով առանձնացավ 2012-ի Վիշապի տարին պատանի երգչուհու համար:
 Ասում էին` 2012թ. բավականին դժվար տարի էր, սակայն ոչ երգչուհի Դալիթայի համար: Պատանի երգչուհին «Եվրատեսիլից» հետո է՛լ ավելի հայտնի դարձավ հանրությանը` չսահմանափակվելով այդ հեղինակավոր մրցույթի բերած հաջողություններով: 2012-ի ողջ ընթացքում Դալիթան ոչ միայն տարբեր հեռուստառադիոհաղորդումների հյուր էր, մասնակցում էր համերգների ու միջոցառումների, այլև «Կարգինի» տղաների կողմից առաջարկ ստացավ նկարահանվելու «Կարգին սերիալում», ինչն էլ ուրախությամբ շարունակում է մինչ օրս:


Դալիթայի համար 2012-ը սկսվեց նվերով` նոր երգի տեսքով: Երգչուհի-երգահան Էմմա Ասատրյանը, ով եվրատեսիլյան գործունեության շրջանում աշխատում էր Դալիթայի հետ` որպես վոկալի ուսուցչուհի, մրցույթից հետո անակնկալ նվեր արեց Դալիթային` «Մենակ չենք մենք» երգով:

Երգի տեսքով նվերները շարունակվեցին մինչև գարուն. Էդմոնդ Մակարյանի նվիրած երաժշտության հիման վրա երգչուհին հեղինակեց «Դեպի նոր մի կյանք» երգի բառերը, և սկսվեց դրա հիման վրա նկարահանվող տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները: «Դեպի նոր մի կյանքը», Դալիթան մայիսին նվիրեց բոլոր դպրոցականներին ու շրջանավարտներին:

Գարնանը երգչուհին մասնակցեց նաև «Ոսկե էկրան» մրցանակաբաշխությանը, որտեղ արժանացավ «2011 թվականի տարվա փոքրիկ երգչուհի` «Եվրատեսիլի» դեսպան» մրցանակին:

Ամռան առաջին ամիսը, ինչպես շատ երեխաների, այնպես էլ Դալիթայի համար առանձնացավ հունիսմեկյան տոնակատարություններով: Իր տոնը նշելուց բացի` երգչուհին չմոռացավ կարիքավոր երեխաների մասին ու մասնակցեց ՀՕՖ-ի կազմակերպած բարեգործական վաճառքին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին նվիրված միջոցառմանը:
Категория: Շոու-Բիզնես | Добавил: Vahe (09.02.2013)
Просмотров: 274 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Մուտք
Մենք Facebook-ում
Մեր հարցումը
Քանի տարեկան էս
Պատասխաններ: 37
օրացույց
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Block title