Главная » Статьи » Շոու-Բիզնես

В категории материалов: 28
Показано материалов: 11-20
Страницы: « 1 2 3 »

Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
Շոու-Բիզնես | դիտվել է: 371 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 03.08.2013 | Կոմենտարիա (0)

Ձեզ ենք ներկայացնում  Հայտնի Հայկական ռեփերներից մի քանիսի Facebook-յան օֆիցիալ էջեր: Այս էջերը ստուգված են.

Հայկ ՀՏ Մարգարյան - http://www.facebook.com/hayk.ht.margaryan

Sencho Red Light - http://www.facebook.com/SenchoRL

Ararat Loqsha-Attitude Ararat - http://www.facebook.com/Ararat.Officiel

Ֆեկա Քսան-Իրեք (Feka) - http://www.facebook.com/OfficialFeka23

MT XTime - http://www.facebook.com/XTimeRecordsMT

Narek  Mets Hayq - http://www.facebook.com/narek.narek.923



Շոու-Բիզնես | դիտվել է: 514 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 14.02.2013 | Կոմենտարիա (0)

Ես կարծում էի թե այս հակամարտությունը վատ ավարտ կունենա.բայց այս ավարտին ես չեի սպասում.նրանք պատրաստում են իրենց իսկ համատեղ ռեփ տեսահոլովակը:

Սա ել նրանց Facebook-ի օֆիցիալ կայքերը

Sencho- https://www.facebook.com/SenchoRL

Գոռռ Հակոբյան- https://www.facebook.com/ntgor


Ինչ էք մտածում սրա մասին գրեք մեզ կոմենտներում..

 
Շոու-Բիզնես | դիտվել է: 520 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 14.02.2013 | Կոմենտարիա (2)

Մինչ esyes.am-ը տեղեկացրեց, որ «Դժվար ապրուստի» վերջը եկել է, ցանցաբնակները շարունակում են երևակայել հեռուստասերիալի սցենարական զարգացումն ու նոր «գլուխգործոցներ» ստեղծել: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ Շուշաննա Թովմասյանն ու Միհրան Ծառուկյանը' սերիալում Էլենն ու Գոռը, բալիկի են սպասում:

Ֆոտոշոփի արդյունքում Շուշաննայի «հղիությունն» արդեն ակնհայտ է… մեկ այլ օգտատիրոջ մտքի թռիչքով էլ զույգն արդեն երջանիկ է առաջնեկի հետ:
Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ, իսկ մարդկային, հատկապես՝ մոլի երկրպագուների երևակայությունը, իրոք որ, անսահման է:


Գրեք ձեր կոմենտները մեզ ..

Շոու-Բիզնես | դիտվել է: 1189 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 13.02.2013 | Կոմենտարիա (1)

Խնդրում եմ անհապաղ հեռացնել Դիանա Գրիգորյանին նախընտրական քարոզարշավի սցենարներ գրելուց: Ոչ մի դեպքում չփոխարինել Դիանային Քեշիշյանով, վերջում լացելու հավես չկա:
Շոու-Բիզնես | դիտվել է: 341 | Ավելացրեց: Garik1995 | Ամսաթիվ: 10.02.2013 | Կոմենտարիա (0)

Մեր փոքր քաղաքում դժվար է որևէ բան երկար ժամանակ գաղտնի պահելը: Վերջերս լուրեր տարածվեցին, որ ՀՏ Հայկոն՝ Հայկ Մարգարյանը, հիմնում է սեփական բիզնեսը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ռեփերը պատրաստվում է փաբ-սրճարան բացել, որը գտնվելու է Սարյան փողոցում՝ Բրյուսովի անվան համալսարանի շրջակայքում:
ArmStar.am-ը փորձեց մանրամասներ իմանալ նրա նոր բիզնեսի մասին, սակայն Հայկոն ասաց, որ փաբ-սրճարանի հետ կապված յուրաքանչյուր մանրուք ունի իր գաղափարը, որի փակագծերը դեռևս չի ցանկանում բացել.
<<Դեռ չեմ ցանկանում խոսել մանրամասներից, որպեսզի շատ մեծ աղմուկ առայժմ չբարձրանա: Որոշ ժամանակ անց, երբ արդեն սրճարանը պատրաստ կլինի, սիրով կխոսեմ յուրաքանչյուր առանձնահատկության մասին>>:

Լուսանկարները` ՀՏ Հայկոյի ֆեյսբուքյան էջից:


Շոու-Բիզնես | դիտվել է: 405 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 10.02.2013 | Կոմենտարիա (0)

Ինչպես և կարելի էր ենթադրել, Լեդի Գագայի ռայդերը ևս նույնքան տարօրինակ է, որքան և երգչուհու կերպարը:


Պարզվում է' էպոտաժային երգչուհին, հատկապես, խիստ է մոտենում սպիտակեղենի ընտրությանը: Դրանք պետք է լինեն շատ փափուկ և պարտադիր պետք է լինեն վառ դեղին կամ վարդագույն երագների մեջ: Դրանք անպայման պետք է բուրեն նարդոսի կամ սպիտակ վարդերի պես:
Լեդի Գագան իրեն հարմարավետ է զգում այսպես. նա ցանկանում է, որ իր դիմահարդարման սենյակի պատերը լինեն արծաթագույն ատլասից, բազմոցները' սպիտակ, իսկ պատերին պետք է անպայման ամրացված լինեն իր սիրելի երաժիշտների պոստեռները, որոնք են' Բիլլի Հոլլիդեյը, Դեվիդ Բոուին և հանրահայտ "Queen” խումբը:
Սակայն երգչուհու ամենահետաքրքիր պահանջը, թերևս, երկար վարդագույն վարսերով մանեկենն է:
Որքան էլ, որ տարօրինակ է, Լեդի Գագան չի պատվիրում մսե հագուստների համար հատուկ սառնարան: Ո՞վ գիտե, միգուցե երգչուհին իր սեփականն է իր հետ վերցնում:
Շոու-Բիզնես | դիտվել է: 450 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 10.02.2013 | Կոմենտարիա (0)

Շոտլանդիայում, պատրաստ են անձին վճարել 20 հազար ֆունտ (մոտ 12 միլիոն 721 հազար դրամ) մեկ տարվա համար, ով հոգնել է մարդկային հասարակությունից եւ մենակություն է որոնում:

Ինչքոլմ անմարդաբնակ կղզին գտնվում է Էդինբուրգի մոտ, կղզին աբբայության կազմում է, ոայստեղ պահանջվում է պահակ, ով պատրաստ է տարվա 8 ամիսների ընթացքում նայելու XIII դարում կառուցված լքված դղյակը, գրում է Daily Mail -ը

Աշխատելու համար կղզում կառուցվել է երկհարկանի տուն, որտեղ կան ապրելու բոլոր անհրաժեշտ պայմանները, լվացքի մեքենա, հեռուստացույց, ինտերնետ, միակ անհարմարությունը այն է՝ որ սահմանափակ է խմելու ջրի մատակարարումը եւ սննդամթերքի պաշարը, որոնք պետք է միանգամից կղզի տանել բոլոր 8 ամիսների համար:

Գործատուները պնդում են, որ սա շատ հետաքրքիր վայր է աշխատանքի եւ հանգստի համար՝ կղզու վրա պահպանվել են բազմաթիվ բունկերներ, դիտահրապարակներ, թունելներ եւ բետոնե բունկերներ, որոնք մնացել են Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակներից: Այդ ժամանակ կղզին մեծապես ամրացվել էր, Էդինբուրգը հարձակումներից պաշտպանելու համար: Տեղական իշխանությունները զգուշացնում են, որ ամրոցում հնարավոր են ուրվականներ:

Բացի այդ, չի կարելի ասել, որ կղզում ընդհանրապես մարդիկ չեն լինում: Հաճախ այստեղ են այցելում նորապսակներ, հարսանիքներ անելու համար: «Բացի այդ Ինչքոլմում ծովափոկերի մեծ գաղութ կա:», - ասվում է գործատուի հայտարարությունում: Նախորդ տեսուչը կղզու վրա աշխատել է երկու տարի:
Շոու-Բիզնես | դիտվել է: 314 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 10.02.2013 | Կոմենտարիա (0)

«Մանկական Եվրատեսիլ 2011» միջազգային մրցույթի հայաստանյան մեր դեսպանը 2012-ը սկսեց հետեվրատեսիլյան գլխապտույտ հաջողություններով, ինչն էլ շարունակվեց ողջ տարին: Նոր տեսահոլովակներ, համերգների ու միջոցառումների հրավերներ, մրցանակաբաշխություններ ու նոր տիտղոսներ. այս ամենով առանձնացավ 2012-ի Վիշապի տարին պատանի երգչուհու համար:




Ասում էին` 2012թ. բավականին դժվար տարի էր, սակայն ոչ երգչուհի Դալիթայի համար: Պատանի երգչուհին «Եվրատեսիլից» հետո է՛լ ավելի հայտնի դարձավ հանրությանը` չսահմանափակվելով այդ հեղինակավոր մրցույթի բերած հաջողություններով: 2012-ի ողջ ընթացքում Դալիթան ոչ միայն տարբեր հեռուստառադիոհաղորդումների հյուր էր, մասնակցում էր համերգների ու միջոցառումների, այլև «Կարգինի» տղաների կողմից առաջարկ ստացավ նկարահանվելու «Կարգին սերիալում», ինչն էլ ուրախությամբ շարունակում է մինչ օրս:

Դալիթայի համար 2012-ը սկսվեց նվերով` նոր երգի տեսքով: Երգչուհի-երգահան Էմմա Ասատրյանը, ով եվրատեսիլյան գործունեության շրջանում աշխատում էր Դալիթայի հետ` որպես վոկալի ուսուցչուհի, մրցույթից հետո անակնկալ նվեր արեց Դալիթային` «Մենակ չենք մենք» երգով:

Շոու-Բիզնես | դիտվել է: 273 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 09.02.2013 | Կոմենտարիա (0)

Քիմ Քարդաշյանը որոշել է հագուստի տակ չթաքցնել

կլորացող մարմինը: Նա ցուցադրել է կուրծքն ու փորիկը՝
թափանցիկ կոմբինիզոն հագնելով:
Չնայած Քիմն ասել է, որ ուզում է հղի ժամանակ
կրկնօրինակել Վիկտորյա Բեքհեմի ոճը, փաստորեն,
հակառակն է ստացվում: Թափանցիկ վերնամասով
կոմբինիզոնի տակ Քիմը հագել է սև կրծկալ, հայտնում է
wday.ruն: Нравится
Շոու-Բիզնես | դիտվել է: 333 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 09.02.2013 | Կոմենտարիա (0)

1-10 11-20 21-28
Մուտք
Մենք Facebook-ում
Մեր հարցումը
Քանի տարեկան էս
Պատասխաններ: 37
օրացույց
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Block title