Главная » Статьи » Հոդվածներ

В категории материалов: 55
Показано материалов: 21-30
Страницы: « 1 2 3 4 5 6 »

Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
Գրանցվեք մեր կայքում և մասնակցեք նկարների, վիդեոների և շատ այլ հետաքրքիր նյութերի քննարկմանը և ավելացմանը: դուք կարող եք մեզ ուղարկել՝ կամ  ինքներդ տեղադրեք նակարներ կամ հոլովակներ որոնք կքննարկվեն և կգնահատվեն :  դուք կարող եք գրանցվել սեղմելով վերևի աջ կողմի կոճակը՝ Регистрация
Հոդվածներ | դիտվել է: 292 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 10.02.2013 | Կոմենտարիա (1)

Պարզվում է՝ սա մի ամբողջ գիրք է՝ «Դատաքննչական մարգարիտներ» անվանմամբ: Տարբեր տարիներին ցուցմունքներ տված, հայտարարություններ, գանգատներ ու դիմումներ գրած մարդկանց, ցուցմունք վերցրած ոստիկանների գլուխգործոցները հավաքել ու տպագրել է ոստիկանության գնդապետ Պուշկին Սերոբյանը:

Վատորակ շինարարության պատճառով մշակույթի տան պատերը ճաքել են, որի պատճառով աշխղեկ Եսայանը ձերբակալվել է, նրա մեջ սրսկվել է հինգ տոննա ցեմենտ, նրա մեջ խրվել է երեք տոննա արմատուրա, այսինքն՝ պետությանը հասցվել է այդքան նյութական վնաս։

Աշխատանքային պարտականությունները անորակ կատարելու համար կրտսեր լաբորանտ Էլյա Հովհաննիսյանին ազատել աշխատանքից և նրան օգտագործել իջեցումով։

Ես աշխատանքս չեմ լքել և չարամիտ չեմ խուսափել աշխատանքից։ Սուրճն անհամ եփելու համար տնօրենը բոլորի ներկայությամբ բարկացավ ինձ վրա և ասաց, որ այլևս աչքին չերևամ։ Ես էլ չեմ երևացել, և որպեսզի նա մոռանա զայրույթը, մեկուկես ամիս նրա աչքին չեմ երևացել։

Ես բռնաբարողին չեմ ճանաչում, միայն կարող եմ ասել, որ նա ուներ շատ մեծ չուգունե գլուխ և կլոր աչքերով էր իմ ներքնաշորը հանելու պահին։

Ես դիտավորյալ չեմ վարակել ամուսնուս սիֆիլիսով։ Ինքն է մեղավոր, հազար ասի. «էս երկու օրն ինձ մի մոտեցիր»։ Բայց հաստ գլուխը չմտավ, ու իմ խոսքը չհարգելու պատճառով վարակվեց ու ոտքով ինձ ապտակեց։ Խնդրում եմ նրան պատասխանատվության ենթարկել ինձ ոտքով ապտակելու համար։

Քննությամբ պարզվել է, որ Արշակյանին մինչև վերջ չեն բռնաբարել և նրա կուսությունն այնքան էլ չի խախտվել, ինչպես ինքն է այդպես ներկայացնում՝ պատասխանատվությունը ճոխացնելու տպավորությամբ։

Լողափին մառոժնի ուտելիս Աշոտը ինչ-որ բան դրեց կուպալնիկի մեջ, ես էլ մտածեցի՝ մի բան թռցրել է, անմիջապես ձեռքս խրեցի նրա կուպալնիկի մեջ, բայց այնտեղ դատարկ էր, ոչ մի բան չկար։ Բայց նա ղժժաց։

Դատագինեկոլոգիական փորձաքննությանը հանձնարարվել է պարզելու, թե Սարգսյանը երբևիցե կենակցել է իր կնոջ հետ։ Եթե կենակցել է, ապա ի՞նչ նպատակով։

Այդ անխիղճը որսորդական հրացանով ուժգին հարվածեց նրա անմեղ գլխին, որի հետևանքով հրացանի կոթը բաժանվեց մի քանի մասերի և այն վերականգնել այլևս հնարավոր չէ։

Մեղադրյալ Ռ.-ի մեղավորությունը նրան մեղադրվող հանցագործության մեջ հաստատված է նաև իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակով, որը չի հայտնաբերվել։
Հոդվածներ | դիտվել է: 300 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 09.02.2013 | Կոմենտարիա (0)

Հոդվածներ | դիտվել է: 297 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 09.02.2013 | Կոմենտարիա (0)

Հոդվածներ | դիտվել է: 350 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 09.02.2013 | Կոմենտարիա (0)

Արդեն հայտնի է «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին, երբ ենթասպա Արմեն Թովմասյանը դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով հարվածելով այնպես է վնասել այն, որ զինվորը կորցրել է տեսողական օրգանը:
«Չենք լռելու»-ի ակտիվիստներն այսօր այցելեցին Մալայանի անվան աչքի կենտրոն, զրուցեցին զինվորի և նրա հարազատների հետ: Նարեկի հայրը` Անդրանիկը, պատմեց, որ զորամասի ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը ցանկացել է Նարեկին վերակարգ նշանակել, սակայն վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ նոր է իջել դիրքերից: Ի պատասխան դրան, Արմեն Թովմասյանը հետևից անսպասելիորեն մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել է աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց` զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերևից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին: Ի դեպ, դա ընդունված պրակտիկա է Հայաստանի զինված ուժերում:
Հոր խոսքերով, հարվածած սպայի ընկերներն ու բարեկամներըը ողջ օրը զանգում են իրեն` հորդորելով «ներել»:
Ըստ Անդրանիկ Ավետիսյանի, այս օրերի ընթացքում պաշտպանության նախարարությունից որևէ մեկն իրենց չի այցելել: Զանգերին չի պատասխանում նաև ՊՆ-ի 1-88 այսպես կոչված «շուրջօրյա թեժ գիծը»:
Հատկանշական է, որ Արմեն Թովմասյանն ազատության մեջ է, դեպքի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել:

«Չենք լռելու»-ն կատարվածի մասին տեսահոլովակ է պատրաստել:


<div class="fb-like" data-href="http://logotypes.do.am/publ/span_hanel_e&#039;_zinvori_achqy&#039;_chenq_lr&#039;elow_mas_4_video/1-1-0-48" data-send="true" data-layout="button_count" data-width="450" data-show-faces="true"></div>

Հոդվածներ | դիտվել է: 327 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 09.02.2013 | Կոմենտարիա (0)

Կոմիտասի այգու հարևանությամբ Արշակունյաց 28/1 հասցեից ահազանգ ստացվեց: Այնտեղ քանդում էին մի կիսակառույց տուն, որտեղ ապրում էր նորաստեղծ ընտանիք: Պարզվեց, որ շինությունն անօրինական հիմունքներով է կառուցվել, բայց, Գայանե Ասատրյանի, հավաստմամբ նրանք փորձել են օրինականցնել տարածքը և շինությունը, սակայն իրենց արգելել են քաղաքապետարան մտնել:
Հոդվածներ | դիտվել է: 337 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 09.02.2013 | Կոմենտարիա (0)

Փետրվարի 23-ին նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց անցկացնող բանակում զոհված զինվորիների մայրերի և ոստիկանների մեջ իրարանցում է սկսվել այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը ենթադրաբար ճմռթել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի լուսանկարը։ Լուսանկարը եղել է նրա մոր՝ Նանա Մուրադյանի ձեռքին։
Ներկայացվող տեսանյութի առաջին մասը պատկանում է youtube.com/tertamarmenia ալիքին, երկրորդ մասը՝ ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒին:
Հոդվածներ | դիտվել է: 367 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 09.02.2013 | Կոմենտարիա (0)

Սեպտեմբերի 5-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեին ահազանգ ստացվեց Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին: «Չենք լռելու»-ի ակտիվիստները շտապ մեկնեցին ահազագի հետքերով:

Պարզվեց, որ 2011թ. օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարնում:

Թե ինչ է պատահում հետո` «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանյութում պատմում են Հովհաննեսի հայր Վարդանը և հորեղբայր Արամը: Նկարահանումները կատարվել են երեկ` սեպտեմբերի 5-ին, Նորքի հոգեբուժարանում:

«Չենք լռելու»-ն տեսանյութում ներկայացվող փաստերի վերաբերյալ շտապ պահանջում է պաշտպանության նախարարության պարզաբանումները:
Հոդվածներ | դիտվել է: 385 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 09.02.2013 | Կոմենտարիա (0)

ԲԱ ԻՄԱՑԱՔ. ԱԱԾ-ն հայտնում է, որ Հայրիկյանի գործով ձերբակալվածներից մեկի բնակարանից հայտնաբերել են «Նագան» տեսակի ատրճանակ....


Հոդվածներ | դիտվել է: 303 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 09.02.2013 | Կոմենտարիա (0)

1-10 11-20 21-30 31-40 41-50 51-55
Մուտք
Մենք Facebook-ում
Մեր հարցումը
Քանի տարեկան էս
Պատասխաններ: 37
օրացույց
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title