Главная » Статьи » Հոդվածներ |
В категории материалов: 55 Показано материалов: 31-40 |
Страницы: « 1 2 3 4 5 6 » |
Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
Դավթաշենի թ. 192 դպրոցում փետրվարի 8-ին տնօրեն Ալվարդ Թադևոսյանը ծնողական ժողով էր հրավիրել, որի ժամանակ դպրոցի խնդիրներից բացի, խոսել է նաև ձեռքբերումների մասին՝ վերագրելով դրանք Հանրապետական կուսակցությանը: Տնօրենը ծնողներին առաջարկել է իր օգնությունը ՀՀԿ-ին ադամագրվելու հարցում: Տեսագրությունը` ականատեսի: |
Ինձ ինչ-որ տեղ նստեցնելու համար հարևանի տանից աթոռ են բերում։ Ավետիսենց «տունը» մի տարածք է, որտեղ մեկ ամիս ապրելուց հետո ամենաառողջ որևէ մարդ կհասնի խելագարության։ Խելագարված է Ավետիսի հայրը, ով սենյակի կտորով փակված պայմանական դուռն ամուր կողպել է, որ օտար մարդ մուտք չգործի։ Կխելագարվի նաև Շարմաղը, ում փետրվարի 6-ին հաջողվել է ԱԺ դարպասների մոտ «բռնացնել» իր համար օրենքներ գրողների նախագահին, բայց ապագայի համար իրեն զգուշացրել են՝ չերևալ ԱԺ դարպասների մոտ։ Կխելագարվի նաև 17-ամյա Նշանը, ով մի աչքի տեսողությունը կորցրել է, բայց շարունակում է առանց բուժհաստատություն դիմելու ապրել։ «Գնացել էր՝ շուկայում կաշկա քշելու, գործ էր խնդրել, որ աշխատի։ Մեկ էլ տեսնենք' վատացած բերեցին տուն։ Լեզուն կուլ էր գնացել, ուշաթափվել, ընկել էր գետնին։ Շտապօգնություն կանչեցինք, ոտքերը ծնկներից չէր բացվում, կծկվել էր։ Սրսկեցին, ասեցին՝ ներվերից ա, սրտի հիվանդ ա, ու գնացին», - պատմում է մայրը։ Ավետիսենց «տուն» են այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սոցիալական աջակցության» ծառայությունից։ Նրանք եկել են այն բանից հետո, երբ տիկին Շարմաղն ընտանեկան նպաստ ստանալու դիմումներ է գրել։ Ասում են՝ ՙՏանը մենակ մի չափահաս երեխա կա, չենք կարա նպաստ տանք։ Էնքան եմ դիմել, հիմա խոստացել են եռամսյակը մեկ 16.000 դրամ տալ։ Երևի մեկ տարի կտան ու էլի կկտրեն՚, - ասում է չորս երեխաների մայրը, ում տան միակ եկամուտը 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ամուսնու ամսական 14.000 դրամ թոշակն է։ Հավաքարարի աշխատանք խնդրող տիկին Շարմաղը ամռանն ուրիշների բրդերն է լվանում, չբխում և գումար աշխատում. «Էնքան հացի պարտք ունենք՝ չես պատկերացնի։ Էլ չեմ ասում հոսանքը՝ 100.000-ից ավելի։ Ասել են՝ մինչև ամսի 15-ը մուծենք, թե չէ՝ անջատելու են։ Ամբողջ տարին գումար չի մտնում տուն, չենք կարում վարձերը մուծենք։ Եթե հոսանքն էլի անջատեն՝ հավատա, չենք դիմանա, կխելագարվենք» ։ Нравится |
|
![]() Bloomberg ընկերությունը թողարկել է մի հետաքրքիր ու գեղեցիկ ինտերֆեյսով կայք, որի միջոցով հնարավոր է տեսնել աշխարհի 100 ամենահարուստ միլիարդատերերին: Հնարավորություն կա նաև սեղմել այդ մարդկանց նկարների վրա և տեսնել մանրամասն տվյալներ նրանց գործունեության և կենսագրության մասին: Կայքում հնարավորություն կա ֆիլտրել ցուցակը ըստ միլիարդատերերի գործունեության բնագավառների, ազգության, սեռի, տարիքի և այլ չափանիշների: Կարող եք նաև փոխել ժամանակահատվածը և տեսնել ցուցակը տվյալ օրվա դրությամբ: Մի խոսքով այցելեք ու ինքներդ տեսեք: http://www.bloomberg.com/billionaires/2013-01-29/aaa |
Odnoklassniki - http://www.odnoklassniki.ru/group/51580328804497 Facebook - http://www.facebook.com/pages/logotypesdoam/457063194348950 Twitter - https://twitter.com/vahe31 |
Գարեգին Նժդեհ ֆիլմի գլխավոր դերասանը այօր, խոսելով Գարեգին Նժդեհի մասին, նրան անվանել է մարգարե, ու ոչ մեկ անգամ.. այլ բազմիցս... հարգելի Գարեգին Նժդեհի դերակատար, դուք տգետ եք, որովհետև Գարեգին Նժդեհը մարգարե չէ,.. ավելին, հայ ազգը երբևէ մարգարեներ չի ունեցել... Գարեգին Նժդեհը ռազմական և քաղաքական գործիչ է, որը բացառիկ դերակատարություն ա ունեցել ներկայիս Հայաստանի, այն սահմաններում, որում այն ներկայումս կա, կերտման գործում.. ինչ մարգարե... ու տեսնես մեկը եղել ա, որ կողքից իրան հուշեր էդքանը |
Հոդվածներ [55] |
Շոու-Բիզնես [28] |
Սպորտ [12] |
Քաղաքականություն [2] |