Главная » Статьи » Հոդվածներ

В категории материалов: 55
Показано материалов: 51-55
Страницы: « 1 2 3 4 5 6

Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
 

Այս Նոր տարուն ընդառաջ ես վնասեցի ոտքս և դարձա «Ֆեյսբուքի բնակիչ»: Պարզեցի, որ այնտեղի բնակիչները

«ֆեյսբուքահայ» տեսակին են պատկանում: Դրանից առաջ լսել էի միայն «հայ քրիստոնյա»-ի մասին ու երկար եմ մտածել, թե ո՞րն է այդ տեսակը: Գոնե «քրիստոնյա հայ» - ը հասկանալի է, իսկ «հայ քրիստոնյա՞» - ն... Լավ է, որ գոնե «ֆեյսբուքահայ»-ը հնարավոր չէ շրջել «հայաֆեյսբուք»-ի, իսկ «ֆեյսբուքահայ» պարզ նշանակում է Ֆեյսբուքում բնակվող հայ: Սա հայի այն տեսակն է, որի թափառող հոգին հանգրվան է գտնում Ֆեյսբուքում: Մարդու հոգին, ընդհանրապես, թափառող է, որովհետև ազատության է ձգտում: Ձգտում է գտնել գոնե որոշ չափով իր նմանին՝ իր նման հառաչողին և իր նման ուրախացողին: Մարդու հոգին ճախրել է ուզում: Մարդու հոգին նաև անդորրի է ձգտում, և եթե մեկը կա, որ կռվազան է ու խռովարար, ուրեմն խախտվել է նրա հոգու և նրան շրջապատող իրականության միջև եղած ներդաշնակությունը: Օրինակ՝ հայտնի բան է՝ եթե երեխան ծառի ճյուղ է կոտրում կամ հալածում է կատվին, ուրեմն հաստատ ինչ - որ մեկը հալածել է նրան կամ ինչ-որ բան կոտրվել է նրա հոգու մեջ: Չէ՞ որ մարդու հոգին ներդաշնակության է ձգտում շրջակա միջավայրի հետ, և մարդը հաստատում է այդ ներդաշնակությունը: Նույնը՝ ֆեյսբուքահայը. ներդաշնակությունը նա հաստատում է կամ փորձում է հաստատել Ֆեյսբուքում: Ճիշտ է, նա դա անում է վիրտուալ հարթության մեջ, բայց գոնե կարողանում է իր հառաչանքը լսելի դարձնել կամ հառաչակից գտնել: Հիմա երկար ժամանակ է, ինչ տանից չեմ կարողանում դուրս գալ և այս ընթացքում երբևէ չեմ մտածել ինչ-որ մեկի ոտքը կոտրել, որ ներդաշնակություն հաստատվի իմ և շրջակա միջավայրի միջև: Ո՞վ է մեղավոր, որ ոտքս վնասել եմ: Ես անզգույշ եմ եղել, ես անփույթ եմ եղել, ես մտացրիվ եմ եղել, ընկել եմ և վնասվել եմ: Եթե որևէ մեկի ոտքը, Աստված չանի, կոտրվի, դրանից իմ վիճակը կլավանա՞: Ու եթե ես միշտ այսպես մտածեմ, ապա կհասկանամ, որ ինձ հետ կատարված աղետների մեծ մասի պատճառն իմ մեջ է, և այդ դեպքում աններդաշնակություն չի առաջանա իմ և շրջակա միջավայրի միջև: Իսկ հիմա, հերիք է. դուրս եմ գալու տանից և աշխատելու եմ շատ զգույշ լինել, որ նորից վիրտուալ աշխարհներում չթափառեմ, այլ իրական կյանքում քայլելով՝ նայեմ, թե ոտքս որտեղ եմ դնում:



Հոդվածներ | դիտվել է: 335 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ MSI ընկերությունը թողարկել է նոր 7 դյույմանոց պլանշետ, որը ասիական շուկայում համարվել է բյուջետային: Նոր պլանշետի գինը շուկայում կազմում է ընդամենը 130 ԵՎՐՈ: Նրա փաթեթի մեջ է մտնում Amlogic AML8726-MX 1,5 ԳՀց հաճախականությամբ համակարգը՝ 8 ԳԲ ինտեգրված հիշողությամբ, RAM-ը կազմում է 1 ԳԲ: Զինված է 2 տեսախցիկով, որոնց հզորությունը կազմում է 2 ՄեգաՊիքսել: Բյուջետային պլանշետը աշխատում է Android 4.0 օպերացիոն համակարգի Ice Cream Sandwich-ով:
Հոդվածներ | դիտվել է: 370 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)

Երկու աղջիկներ ավտոկանգնեցում են անում /տեսանյութ
Հոդվածներ | դիտվել է: 350 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 25.01.2013 | Կոմենտարիա (0)

Բրիտանացի 62-ամյա զբոսաշրջիկ Պոլ Մարշալսին (Paul Marshallsea) փոքր երեխաների մոտից քաշել է երկու մետրանոց շնաձկանը` պոչից հրելով դեպի օվկիանոսի խորքը: «Հասկանալով իրավիճակի ողջ լրջությունը՝ միաժամանակ ես ինձ հաշիվ տվեցի նրանում, որ շնաձուկը յուրատեսակ գեղեցիկ արարած է եւ նրան օգնություն է պետք»,- ասել է Մարշալսին:
Հոդվածներ | դիտվել է: 374 | Ավելացրեց: Vahe | Ամսաթիվ: 24.01.2013 | Կոմենտարիա (0)

1-10 11-20 21-30 31-40 41-50 51-55
Մուտք
Մենք Facebook-ում
Մեր հարցումը
Քանի տարեկան էս
Պատասխաններ: 37
օրացույց
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title